ԱՄՆ-ը Թեհրան-Կիեւ ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննության հետ լիարժեք համագործակցելու կոչ է արել։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ։

«ԱՄՆ պետական դեպարտամենտը խորը ցավակցություն է հայտնում այն 176 ուղեւորների եւ անձնակազմի անդամների ընտանիքներին եւ բարեկամներին, որոնք զոհվել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» PS 752 չվերթի ողբերգական կործանման հետեւանքով։ Միացյալ Նահանգները կշարունաի ուշադիր հետեւել այդ միջադեպին եւ պատրաստ է ամնեն հնարավոր օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ ԱՄՆ-ը կոչ է անում համագործակցել աղետի հետեւանքների ցանկացած հետաքննության հետ»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանում վթարի է ենթարկվել ՈՒՄԱ Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղել են 167 ուղեւորներ եւ անձնակազմի 9 անդամներ։ Բոլորը զոհվել են։ Նրանց թվում եղել են ավելի քան 30 արտասահմանցիներ, որոնցից 11-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ։