Կանադայում խաղարկվելէ 70 մլն կանադական դոլարի (53,7 մլն ԱՄՆ դոլար) չափով Lotto Max ազգային լոտոյի խոշորագույն ջեքփոթը: Այս մասին հայտնել են խաղարկությունն անցկացրած OLG ընկերության ներկայացուցիչները:

Ընկերության տվյալներով՝ հաղթող թվերն են՝ 3, 8, 12, 14, 17, 18 եւ 29, եւ բոնուս թիվը՝ 11, գրում է ՏԱՍՍ-ը:

Հայտնի է միայն, որ երջանիկ տոմսը վաճառվել է Օնտարիո նահանգի Բրամպտոն քաղաքում: Բացի այդ, խաղարկվել է 6 խրախուսական մրցանակ՝ 1 մլն կանադական դոլար (770 հազար ԱՄՆ դոլար) յուրաքանչյուրը:

Ազգային լոտոյի կանոնների համաձայն՝ մրցանակը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հաղթող տոմսը, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա հասարակությանը: