Աբխազիայի խորհրդարանի պատգամավորների խումբը Հանրապետության նախագահ Ռաուլ Հաջիմբային է փոխանցել հրաժարական տալու ցուցարարների խնդրանքը։ Պետության ղեկավարը մերժել է այդ առաջարկը եւ հայտարարել, որ միջոցներ կձեռնարկի իրավիճակի լիցքաթափման համար․ պատգամավորների հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է պատգամավոր Լեոնիդ Չամագուան, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահին փոխանցել ենք իրավիճակը եւ հրաժարական տալու ու նոր ընտրություններ անցկացնելու ցուցարարների խնդրանքը։ Նախագահը պատասխանել է, որ դեռեւս պատրաստ չէ նման որոշում ընդունել։ Ժամանակն է մտածել, թե ինչպես լիցքաթափել իրավիճակը»,- ասել է Չամագուան՝ պատգամավորական կորպուսի հետ երկրորդ խորհրդակցության ժամանակ։

Մեկ այլ պատգամավոր՝ Ալխաս Ջինջոլիան, նշել է, որ «բոլոր կողմերին առաջարկվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ»։ «Նախագահը պատրաստ է ցանկացած բանակցությունների»,- հավելել է խորհրդարանականը։