Անշուշտ, քաղաքի մաքրությունը կարևոր խնդիր է, բայց անհատ անձի սիգարետ նետելու խնդիրը կառավարության նիստին հնչեցնելը պատշա՞ճ է. Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Պոպուլիզմը հենց սա է...

Կյանքի իրական խնդիրները թողած՝ հիմա էլ ընկել է սիգարետի մնացորդի ետևից:

Հերիք ա շոու անես Փաշինյան, դա այլևս քեզ չի փրկում ժողովրդի առաջ տվածդ խոստումները չկատարելու համար պատասխան տալու անճարակության հետևանքներից:

Երկրի սաղ հարցերը լուծել ես, մնացել ա սիգարետի մնացորդը դուրս նետողների հանդեպ հաշվեհարդարը:

Ինչ բեմադրություն էլ կազմակերպես, միևնույն է՝ ժողովուրդն իրեն խաբված է զգում, քանի որ մարդիկ սոված են...», գրել է Գեւորգ Պետրոսյանը։