Այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 18:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել հողաշերտի հոսք:
Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ դեպքի վայր է մեկնել նախարարության ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Աղավնաձոր գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում և հողաշերտի հոսք (մոտ 2-3 խմ): Ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհը մաքրվել և դարձել է երկկողմանի երթևեկելի:




























