Թուրքիայի Մարդինի նահանգում ձերբակալված ասորի քահանա Սեֆեր Բոլիչերին դատարանի որոշմամբ կալանավորվել է։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  թուրքական զինուժը Մարդինի 3 գոյւղերում իրականացրած գործողությունների ժամանակ ձերբակալել է 10  անձի, այդ թվում Մարդինի ասորական Մոր Յակուբ եկեղեցու հոգեւորական Սեֆեր Բոլիչերին։

Ավելի ուշ ձերբակալվածները տարվել են դատարան, որտեղ նրանցից 7–ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել։

Ասորի քահանան մեղադրվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» օժանադակելու մեջ։