Վարչապետը եւ զգաց, որ այդտեղ կա մտահոգություն, բայց նաեւ քաղաքական առումով հանձնարարություն տվեց, որը մենք իրականացնելու ենք քննարկումների միջոցով: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, ըստ որի գնորդներին հնարավորություն պետք է տալ տեսանկարահանել ՀԴՄ կտրոն չտվող տնտեսվարողին, որի հիման վրա վարույթ կհարուցվի, ինչպես դա արվում է ճանապարհային երթեւեկության ոլորտում:
Անանյանի խոսքով, այդտեղ կա որոշակի խնդիր անձի անձնական տվյալների պաշտպանության հետ կապված:
«Եթե օրինակ, ոստիկանության կողմից իրականացվող գործիքակազմի շրջանակներում նույնականացվում է խախտում կատարած ավտոմեքենան, հետեւաբար, նաեւ սեփականատերը, ապա հարկային իրավախախտման պարագայում, դա ոչ թե խախտում է, այլ տնտեսական գործառնություն է տեղի ունենումանձանց միջեւ: Այդտեղ նախ պետք է իդենտիֆիկացվի տնտեսվարող սուբյեկտը, ինդենտիֆիկացվի համապատասխան անձը, որ դրամական հաշվարկներ է իրականացնում, պետք է իդենտիֆիկացվի նաեւ գնում կատարող անձը: Եթե ոստիկանության դեպքում սկսվում է միանգամից հարուցման փուլը, ապա մեր պարագայում մինչեւ հարուցումը պետք է լինի նախնական փուլ, որտեղ պետք է ապացուցողական որոշակի գործընթացներ տեղի ունենան»,-ասաց Անանյանը:
Նա տեղեկացրեց, որ երկու օր անց ՊԵԿ-ում այդ թեմայով քննարկում է տեղի ունենալու, որպեսզի տեսնեն, թե ինչպես կարելի է իրականացնել վարչապետի հանձնարարականը:


























