«Ալրաղացի Լյովիկը» անունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը՝ նշելով, որ շարունակվում է նաեւ վերջինիս արտահանձնման գործընթացը։

Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի (կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն) եւ 223-րդ հոդվածի 2-րդ մասի (հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հատկանիշներով: