ՊԵԿ-ի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերել են ապօրինի ճանապարհով ներկրված` դեմքի եւ մաշկի խնամքի համար նախատեսված մեծ քանակությամբ տարբեր տեսակի կոսմետիկական պարագաներ:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի քաղաքացի Տիգրան Քոչարյանը դրանք թաքցրել էր MITSUBISHI մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի նստատեղերի տակ եւ շարժիչի խցիկում:
Կատարվում է քննություն:





























