Այսօր առավոտյան Սումատրա կղզում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Զոհվածների եւ ավերածությունների մասին տեղի իշխանությունները դեռեւս հստակ ինֆորմացիա չունենա։
Թեեւ Ինդոնեզիայի առողջապահության նախարարության ճգնաժամային կենտրոնի ղեկավար Ռուստամ Պակայան հայտարարել է, որ զոհվածների քանակը կարող է հասնել հազարների։
Երկրաշարժի պատճառով Պադանգ քաղաքում քանդվել են մի քանի հարյուր տներ։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին հնարավոր 100-ից 200 զոհվածների մասին՝ հավելելով, որ փլատակներում հնարավոր է՝ դեռեւս մարդիկ են գտնվում։
Միեւնույն ժամանակ ցնցումների են գրանցվել նաեւ Պերուում։ Այստեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,3 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բոլովիայի մայրաքաղաք Լա Պասից 162 կմ հյուսիս-արեւմուտք, 258 կիլոմետր գետնի տակ։ «РИА Новости»-ի հաղորդմամբ՝ զոհերի եւ ավերածությունների մասին դեռեւս տեղեկություններ չկան։




























