Երեւանում այսօր` ապրիլի 14-ին մայրաքաղաքային զորամասի 4-րդ գնդի զինվորները մաքրման աշխատանքներ են իրականացրել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի Էրեբունի, Շենգավիթ եւ Կարմիր բլուր հնավայրերի տարածքում: Այս ակցիան կազմակերպվել է Մաքուր եւ կանաչապատ մայրաքաղաք ունենալու Երեւանի քաղաքապետարանի կոչին, ինչպես նաեւ ապրիլի 18-ին` Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ:
Ողջունելով զորամասի 120 զինվոր-երիտասարդներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը նշել է Էրեբունի ամրոցի դերը մայրաքաղաքի դիմագծում եւ խորհրդանշական համարել այն, որ մայրաքաղաքային զորամասն է արձագանքել արգելոց-թանգարանի նախաձեռնությանը:
Արգելոց-թանգարանի փոխտնօրեն Ա. Մեշինյանը զինվորներին ծանոթացրել է «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրությանը եւ հնավայրին:
Մայրաքաղաքային զորամասի 4-րդ գնդի 120 զինվորներն արգելոց թանգարանում` իրականացրել են հողի փխրեցման, չոր խոտերի հավաքման, այրման եւ տարածքի` մոլախոտերից ազատման աշխատանքներ:





























