Կալիֆոռնիայում ամուսնական զույգը ձերբակալվել է այն բանի համար, որ գայթակղել է գողերին՝ հեծանիվը թողնելով փողոցում, այնուհետեւ ծեծի է ենթարկել նրանց բեյսբոլի մականով, երբ նրանք փորձել են այն գողանալ, հայտնում է FoxNews-ը։
Քորի Քորնութը եւ Սավաննա Գրիլոթը հաստատել են, որ իրենց փորձել են մի քանի անգամ կողոպտել։ Այդ պատճառով իրենք որոշել են ակտիվ դիրք ընդունել իրենց տան պաշտպանության հարցում՝ հեծանիվն օգտագործելով որպես խայծ։ Հանցագործներին ծեծելուց հետո Քորնութը եւ Գրիլոթը այդ մասին տեսանյութը տեղադրել են Youtube-ում։
Ըստ հաղորդագրությունների՝ զույգը շարունակել է իր «խաչակրաց արշավանքը» մի քանի ամիս, մինչեւ վերջապես կալանավորվել է։
2019թ․ հուլիս-նոյեմբեր ամիսներին նրանք կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ են պատճառել չորս տարբեր մարդկանց, ասվում է Վիսալիայի ոստիկանության վարչության հայտարարության մեջ։ Սակայ հարեւանները կարծում են, որ նրանց թիվը անհամեմատ շատ է եղել։
Գողության փորձի համար ոչ ոք չի ձերբակալվել եւ չի մեղադրվել, քանի որ Քորնութը եւ Գրիլոթը երբեք ոստիկանություն չեն դիմել։




























