Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է այս տարվա փետրվարին Կոնգրեսի քաղխորհրդի կողմից ընդունված «ՀՀ Հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիրը»:
ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի առանցքային դրույթներն են հանրակրթության ֆինանսավորումը աշակերտին տրվող անհատական հավաստագրերի միջոցով, ինչպես նաեւ գիտելիքի գնահատման անկախ համակարգի ստեղծումը։ Այս դրույթների հետ մեկտեղ ծրագրում նախատեսվում են հանրակրթության իրական ինքնակառավարման մեխանիզմների ձեւավորումն ու խորացումը, դպրոցներում կրոնական եւ քաղաքական գաղափարախոսությունների քարոզումն ու տարածումը բացառող մեխանիզմներ, ինչպես նաեւ հանրակրթական ծրագրերը պետական լեզվով իրականացնելու սահմանադրական պահանջի վերականգնումը:
Ծրագիրն ամբողջությամբ տեղադրված է Հայ Ազգային Կոնգրեսի էլեկտրոնային կայքում www.anc.am հասցեով:





























