Հրապարակվել են հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները, ըստ որի, հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են թվով 16 դիմորդ, որոնցից 5-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2011 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 6 քննություն, որոնց արդյունքներով տրվել են 56 որակավորված հաշվապահի վկայականներ;

Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ թվով 422 հաշվապահ ունի որակավորման վկայական: