Երեւանի քաղաքապետաանը հերթական անգամ մերժել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրազեկումները` Ազատության հրապարակում զանգվածային միջոցառում անցկացնելու վերաբերյալ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ` 2011թ. մայիսի 10-ին եւ 11-ին Երեւան քաղաքի Ազատության հրապարակում հանրահավաք, ապա երթ անցկացնելու վերաբերյալ:

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ապրիլի 22-ին արգելել է հանրահավաքների անցկացումը նշված վայրում` պատճառաբանելով, որ Ազատության հրապարակում այլ միջոցառումներ են նախատեսված: Քաղաքապետարանը սովորույթի համաձայն, առաջարկել է Մատենադարանի մերձակա տարածքը: