Ապրիլի 24-ին, ժամը 7.30-ից բոլոր տեսակի ավտոմեքենաների համար փակվելու է մուտքը Աթենքի փողոց:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե միջոցը ձեռնարկվել է Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր տանող ճանապարհահատվածները չծանրաբեռնելու նպատակով: