ՆԱՏՕ-ի անդամները չպետք է կորոնավիրուսի պատճառով վերանայեն իրենց պաշտպանական ծախսերը: այս մաիսն հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ակնհայտ է, որ կլինեն զգալի տնտեսական հետեւանքներ: Կարճաժամկետ հեռանկարում կլինեն հետեւանքներ, որոնք կազդեն երկրների բյուջեների վրա: Սակայն չմոռանանք, որ երբ ՆԱՏՕ-ի անդամները որոշեցին մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը, դա արվեց այն պատճառով, որ մենք ապրում ենք անկանխատեսելի աշխարհում»,- ասել է նա՝ նշելով, որ կորոնավիրուսից երկարաժամկետ տնտեսական կորուստների մասին խոսելը դեռ վաղ է:
Նրա խոսքով՝ պաշտպանության ոլորտում ներդրումները նման իրավիճակում օգտակար են:
Ստոլտենբերգը հայտնել է, որ 2019-ին ՆԱՏՕ-ին պաշտպանական ծախսերն աճել են 4,6%-ով: Նա նաեւ հույս է հայտնել, որ այդ միտումը չի փոխվի կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական շոկի պատճառով:





























