ԱՄՆ Պետական դեպարտամենտը ամերիկյան քաղաքացիներին նախազգուշացրել է չմեկնել արտասահման՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ նշելով ուղեւորությունների նախազգուշացումների ամենաբարձր մակարդակ։

«4-րդ մակարդակը՝ «Մի ճանապարհորդեք», խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին COVID-19-ի գլոբալ ազդեցության պատճառով խուսափել բոլոր միջազգային ուղեւորություններից»։

«Այն երկրներում, որտեղ մեկնումի կոմերցիոն տարբերակները հասանելի են, ԱՄՆ քաղաքացիները պետք է Միացյալ Նահանգներ անհապաղ վերադարձ կազմակերպեն, եթե նրանք պատրաստ չեն մնալ արտասահմանում անորոշ ժամանակով»,- ասվում է նախազգուշացման մեջ։

Պետդեպի ծանուցումը արտասահմանում ապրող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս «խուսափել բոլոր միջազգային ուղեւորություններից»։

«Ավիաընկերությունները չեղարկել են շատ միջազգային չվերթներ, եւ որոշ զբոսաշրջային օպերատորներ դադարեցրել կամ չեղարկել են չվերթները»,- ասվում է հայտարարության մեջ։