Արտակարգ դրության պայմաններում, պարզապես անթույլատրելի է այն կազմակերպությունների և անհատների գործելաոճը, որոնք օգտվելով ստեղծված իրավիճակից: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

«Արտակարգ դրության պայմաններում, պարզապես անթույլատրելի է այն կազմակերպությունների և անհատների գործելաոճը, որոնք օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում են գերշահույթ ստանալ մարդկանց այս օրերին կատարած գնումներից, մասնավորապես խոսքը վերաբերվում է առաջին անհրաժեշտության ապրանքներին, որոնք մեծ գնաճ ունեն։

Խնդրին անձամբ առնչվելով և լսելով տարբեր քաղաքացիների անհանգստությունն ու դժգոհությունը խնդրի հետ կապված, փաստում եմ, որ առկա պայմաններում երևույթը բացառապես ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ է

 Հ.Գ. Աստված պահապան մեր ժողովրդին, Սրբերն էլ մյուս ազգերին...»։