Եվրահանձնաժողովը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ճգնաժամի պատճառով ԵՄ երկրներին թույլատրել է մասնակի ազգայնացնել առանձնապես տուժած ձեռնարկությունները, հայտնում է DW-ն:
Ազգայինացումը հնարավոր կլինի մի շարք պայմանների դեպքում: Այդպես, ընկերությունները պետք է հրաժարվել դիվիդենտներ եւ բոնուսներ վճարելուց: Խոշոր ընկերությունները պետք է մանրամասն ներկայացնեն, թե ինչի վրա են նրանք ծախսում ստացված օգնությունը, ինչպես նաեւ` «արդյոք դա կնպաստի կանաչ եւ թվային տնտեսությանն անցնելու ԵՄ-ի նպատակներին»:
Ընդհանուր առմամբ, տնտեսության մեջ պետության միջամտությունը պետք է տեղի ունենա «հանրային շահի» օգտին, հայտնել են Եվրահանձնաժողովում: Մասնավորապես, մեծ թվով աշխատատեղերի կրճատումից խուսափելու կամ նորարարական կամ համակարգակազմիչ ձեռնարկության սնանկացումը կանխելու համար:
Ազգայնացման դեպքում նաեւ պետք է ռազմավարություն սահմանվի պետության` ձեռնարկատիրական կապիտալից «դուրս գալու» համար: Եթե պետությունը մասնակցի ընկերության կապիտալին 6 տարուց ավելի երկար, վերակառուցման ծրագիր պետք է տրամադրվի:
Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը հայտարարել է, որ սա կարեւոր քայլ է տնտեսությանը ֆինանսական օգնություն ցուցաբերելիս «լրացուցիչ ճկունության» համար: «Մեր նպատակն է հաջողության հասնել ճգնաժամի ավարտից հետո»,- հավելել է նախարարը:




























