Տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների համագործակցությունը կրթության ոլորտի հետ անչափ կարեւոր է, որպեսզի կրթության բովանդակությունը միշտ լինի արդիական եւ համապատասխանի աշխատաշուկայի պահանջներին։ Այս մասին «Երեւակայության գավաթ» մրցույթի մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ այդ համագործակցությունը հնարավորություն է տալիս ներգրավվել նոր գաղափարներ եւ մեթոդներ կրթության ոլորտում։

«Նորարարությունը տեխնոլոգիան չէ, տեխնոլոգիան ընդամենը միջոց է, նորարարությունը մտածելակերպ է»,-ասաց Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ իհարկե կարեւոր է նաեւ տեխնոլոգիական միջոցներին տիրապետելու խնդիրը, սակայն, եթե քո մտածելակերպը կաղապարված է,  ոչ մի տեխնոլոգիա քեզ նորարար չի դարձնի։