Անկախության 20 ամյակի տոնակատարությունների շրջանակում «Հայփոստ» ընկերությունը հայտարարել է Փոստային նամականիշերի դիզայնի մրցույթ` 3,5 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով:
«Հայփոստից» NEWS.am-ին հայտնում են, որ անհատ նկարիչներին, դիզայներներին ու կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու փոստային նամականիշերի դիզայնի մրցույթին` Հայաստանի եւ ԼՂՀ անկախության 20-ամյակի թեմայով:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Կատարման տեխնիկան եւ նյութի ընտրությունն ազատ է, նորամուծությունների կիրառումը` խրախուսելի:
Պարգեւատրում.
Առաջին մրցանակ - 2 000 000 ՀՀ դրամ,
Երկրորդ մրցանակ - 1 000 000 ՀՀ դրամ,
Երրորդ մրցանակ - 500 000 ՀՀ դրամ:
Հայտերի հանձնման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:
Հավելյալ տեղեկությունների համար մասնակցել ցանկացողները կարող են այցելել www.haypost.am կայք:





























