Վրաստանում լրատվամիջոցների 2/3-ը վերահսկվում է ղեկավարության կողմից եւ միայն 1/3-ն է ազատ: Այս մասին հայտարարել է վրացի քաղաքագետ Ռամազ Սաղվարելիձեն` վրացական «Մեդիանյուզ» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Ըստ նրա, Վրաստանում էլեկտրոնային մամուլը եւ պարբերականները իրոք որ ազատ են, սակայն այն լրատվամիջոցները, որոնք սփռվում են ողջ երկրի տարածքում, ամբողջովին վերահսկվում են:
«Վրաստանում հիմնականում վերահսկվում է մեծ լսարան ունեցող մեդիան: Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, ապա այն ամբողջովին ղեկավարության ձեռքում է, եւ բնակչությունը զրկված է օբյեկտիվ տեղեկատվություն ստանալուց»,-ընդգծել է քաղաքագետը:





























