Ոստիկանության Մաշտոցի բաժնին կից պետական պահպանության բաժնի ծառայողները մայիսի 3-ին Ֆուչիկի փողոցում գտնվող հիմնարկներից մեկի տարածքում ծառայություն կատարելիս՝ վարչական մասնաշենքի 4-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից գողություն կատարելու պահին բռնել եւ բերման են ենթարկել 53-ամյա Սամվել Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել է լինգ, պտուտակահան եւ շուրջ տասը հազարի մետաղադրամ:
Սամվել Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:





























