Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները մայիսի 3-ին ժամը 18:00-ին թմրամիջոց պահելու կասկածանքով Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել 50-ամյա Վահագն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է 57,5 գրամ դեղնականաչավուն զանգված:

Ըստ Վահագն Ա.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է:

Նշանակվել է դատաքիմիական եւ տոքսիկաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն։