Մայիսի 4-ին տեղի է ունեցել Գավառի պետական համալսարանի խորհրդի նիստ, որտեղ փակ գաղտնի քվեարկությամբ, միաձայն համալսարանի ռեկտոր է ընտրվել Ռուզաննա Խաչիկի Հակոբյանը:

Նիստին մասնակցել են խորհրդի 24 անդամներից 21-ը: Օրակարգում ընդգրկված է եղել նաեւ համալսարանի զարգացման եւ բարեփոխման հայեցակարգի, ինչպես նաեւ  հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի քննարկման եւ հաստատման հարցերը:

Խորհուրդը հաստատել է Գավառի պետական համալսարանի զարգացման եւ բարեփոխման հայեցակարգը, հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը: