ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնայողությունների հաշվին հաշմանդամների համար 2 ոչ մեծ տուն է գնել: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նրա խոսքով՝ 2019 թվականին առաջին անգամ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար 100 տոկոսանոց ֆինանսավորում է տրամադրվել:
«2020 թվականին մեխանիզմներն ու պրոցեսները բարելավվել են»,-ասաց նախարարը:
Նա նաեւ նշեց, որ մարդիկ, որոնք ապրում են համապատասխան պետական հաստատություններում, կտեղափոխվել 2 ոչ մեծ տուն:



























