Հայաստանը չի պատրաստվում բանակցություններ վարել այն բանի համար, որպեսզի որոշ ժամանակով հետաձգի իր արտաքին պարտքի սպասարկումը՝ երկրում արտակարգ դրության սահմանման պատճառով։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարման մասին քննարկումների ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նախարարի կարծիքով՝ դա խնդրի լավագույն լուծումն է։
«Կա երկրի վարկանիշի հարց, կա պարտքի մարման հնարավորության հարց։ Ցանկացած դեպքում նախկինի պես կարծում ենք, որ 2020թ․ դժվարություններին մենք բախվել ենք համեմատաբար նշանակալի պահուստով՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների փոխառության համար։ Դա կապված է այն բանի հետ, որ մենք ոչ մի րոպե չենք ուշացել՝ ինչպես ներքին շուկայում ներդրողների առաջ մեր պարտավորությունների վճարման մասով, այնպես էլ արտաքին շուկաներում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը նպատակահարմար չի համարում բանակցություններ վարել այդ ուղղությամբ եւ նախկինի պես անհրաժեշտ չի համարում դիտարկել այդ հարցը։



























