ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Կապիտոլիումի շենքի մոտ հավաքված ամբոխը տապալել է երկու հուշարձան եւ հարձակվել է սենատոր Թիմ Քարփենթերի վրա, հայտնում է CBS-ը:

Քարփենթերը հայտնել է, որ իր վրա հարձակվել են Մեդիսոնում, երբ լուսանկարում էր ցուցարարներին:

Քարփենթերը կարողացել է հարձակումը նկարահանել։

«Չգիտեմ, թե ինչ պատահեց... Այն ամենը, ինչ արել եմ, կանգնելն ու լուսանկարելն էր: Հաջորդ բանը, որ պատահեց, ես հինգ-վեց հարված ստացա, մեկը՝ գլխիս»,- տեղի ԶԼՄ-ներին ասել է Քարփենթերը։

Մինչ այդ անկարգությունների մասնակիցները տապալել էին երկու արձան՝ Վիսկոնսին նահանգի «Առաջ» նշանաբանը խորհրդանշող հուշարձանը եւ գնդապետ Հանս Քրիստիան Հեգի արձանը՝ ակտիվիստ, ով քաղաքացիական պատերազմի ժամանակ ստրկության դեմ է հանդես եկել:

Ցուցարարները արձանները նետել են Մեդիսոն լիճը։