ԱՄՆ-ը չունի ո՛չ բարոյական, ո՛չ իրավական իրավունք մյուսներին մեղադրելու սպառազինությունների հսկողության վերաբերյալ համաձայնագրերը չկատարման մեջ: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ դրա համար ստուգման համապատասխան մեխանիզմներ են նախատեսված, որոշ դեպքերում ստեղծվում են հատուկ միջազգային կազմակերպություններ:

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է անում կենտրոնանալ սպառազինությունների հսկողության առարկայական հարցերի վրա:

«Նման անհիմն մեղադրանքները պարզապես ինֆորմացիոն ագրեսիա են եւ չեն նպաստում փոխզիջումային որոշումների որոնմանն ու առկա մտահոգությունների վերացմանը»,-նշել է Զախարովան: