Քաղաքական հետապնդումներ իրականացնելու ինքնախոստովանության՝ «նուրբ արվեստը»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը:
«Պարոն Վարչապետ, հիշեցնեմ Ձեզ, որ երկրի գործադիր իշխանության ղեկավարի կողմից, այս կարգի որակավորումներ տալը, որևէ քրեական կամ քաղաքացիական գործի վերաբերյալ, այն էլ նախաքննության փուլում, համարվում է որպես՝ գործի ընթացքի քաղաքականացման ամենավառ ապացույց:
Սիրում եմ բոլորիդ»,-գրել է Աբովյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը տեղադրել էր ԱԱԾ բացահայտման մասին տեսանյութն ու գրառում էր արել. «Համայնքը «սիրելու» նուրբ արվեստը. մոտ 4 միլիարդ դրամանոց հողակտորը գնում ես 156 անգամ պակաս գնով եւ հագնում բարեգործի քղամիդ»:





























