Ուրբաթ օրը Մոսկվայի Մեշչանսկու դատարանը ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին գրեթե 129 միլիոն ռուբլի յուրացնելու համար դատապարտել է պայմանական ազատազրկման, դատարանի դահլիճից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սերեբրեննիկովի ուղղումը հնարավոր է առանց պատժի իրական կրման»,- ասել է դատավոր Օլեսյա Մենդելեեւան:
«Սերեբրեննիկովին դատապարտել երեք տարվա ազատազրկման՝ 800 հազար ռուբլի տուգանքով եւ երեք տարի փորձաշրջանով»,- հայտարարել է դատավորը:
Դատավճռի համաձայն՝ «Յոթերորդ ստուդիա» գործում ներգրավված անձանցից առգրավված գույքը վերածվել է պետական եկամուտների:





























