Գլազգոյի կենտրոնում դանակով հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Daily Record տեղական պարբերականին:

Պարբերականի տեղեկություններով՝ ոստիկանության երկու աշխատակից, ըստ ամենայնի, վիրավորվել է:

Ուրբաթ ցերեկը մի քանի մարդ է վիրավորվել Գլազգոյի կենտրոնում կատարված դեպքի հետեւանքով: Քաղաքի այդ թաղամասը շրջափակված է, իրավապահները շարունակում են աշխատել դեպքի վայրում: