Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը լրագրողներին հայտնել է, որ դժգոհ է դատարանի որոշումից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այլ մեկնաբանություններ նա չի արել:

Ավելի վաղ Մոսկվայի Մեշչանսկու դատարանը Սերեբրեննիկովին գրեթե 129 միլիոն ռուբլի յուրացնելու համար 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել: 

Գործով 2 այլ ֆիգուրանտներ են՝ Ալեքսեյ Մալոբրոդսկի եւ Յուրի Իտինը, նրանք եւս պայմանական ժամկետներ են ստացել:

Այսօր առավոտյան դատարանի դիմաց հարյուրավոր մարդիկ են հավաքվել, մեծամասնությունը՝ լրագրողներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ դերասաններ Ռինալ Մուհամետովը, Յուլիա Աուգը, Անատոլի Բելին, Եկատերինա Վառնավան, գրողներ Դմիտրի Բիկովը եւ Ալեքսանդր Արխանգելսկին, ռեժիսոր Անդրեյ Սմիրնովը, դրամատուրգ Վալերի Պեչեյկինը, «Զվերի» խմբի առաջնորդ Ռոման Բիլիկը, ռեփեր Օքսիմիրոնը, «Դոժդ» հեռուստաալիքի տնօրեն Նատալյա Սինդեեւան, պրոդյուսեր Ալեքսեյ Բոկովը: