ՄԱԿ-ում սկսվել է ծառայողական քննություն համացանցում Թել Ավիվից հայտնված տեսանյութի պատճառով, որում տղամարդն ու կինը զբաղվում են սեքսով կազմակերպության տարբերանշանով մեքենայի մեջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես կարող եմ ասել, որ մենք ցնցված ենք եւ խիստ մտահոգված տեսանյութի կադրերով,-ասել է Դյուժարիքը:-Այդպիսի վարքագիծն ուղղված է ընդդեմ այն ամենի, հանուն ինչի մենք պայքարում ենք»:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ներկայում սկսվել է հետաքննություն, եւ տեսանյութում երեւացող անձանց ինքնությունն արդեն հաստատվել է: «ՄԱԿ-ի Ներքին վերահսկողության ծառայությունից մեր գործընկերներն արդեն սկսել են հետաքննությունը, որը զարգանում է շատ արագ տեմպետրով,-պարզաբանել է նա:-Մենք պարզել ենք միջադեպի վայրը: Տեսանյութի հերոսները, ամենայն հավանականությամբ, կապված են ՄԱԿ-ի՝ հրադադարի պայմանները կատարելու վերահսկողության մարմնի հետ»:

«Մենք հույս ունենք, որ հետաքննությունը շուտով կավարտվի եւ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»,-ամփոփել է Դյուժերիքը: