Նյու Յորքի իշխանությունների ծրագրերը Black Lives Matter գրառումը («Սեւերի կյանքերը կարեւոր են») տեղադրել Հինգերորդ ավենյուում՝ Մանհեթենի կենտրոնում Trump Tower-ի հարեւանությամբ՝ նշան էր նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ կարծիքն է հայտնել մեգապոլիսի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NY1 հեռուստաալիքը:

«Black Lives Matter գրառման տեղադրումը Թրամփին պատկանող շենքի մոտ ազդանշան է, որ սեւամորթների կյանքերն իսկապես կարեւոր են,-հայտարարել է Բիլ դե Բլազիոն:-Սեւամորթները մասնակցել են Նյու Յորքի կառուցման մեջ, սակայն նրանք չեն փոխհատուցվել իրենց աշխատանքի դիմաց, բոլոր այն սխալների համար, ամերիկյան պատմության մեջ բոլոր այն պահերի համար, որոնք անդրադարձել են իրենց կյանքի վրա»:

Black Lives Matter գրառումը, ինչպես ակնկալվում է, հաջորդ շաբաթ կհայտնվի Հինգերորդ ավենյուի՝ 56-րդ եւ 57-րդ փողոցների միջեւ Մանհեթենի վրա՝ 58-հարկանի երկնաքերի հարեւանությամբ: Այդ շենքում է գտնվում Trump Organization ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակը, ինչպես նաեւ տեղակայված էր 2016 թվականին Թրամփի նախընտրական շտաբը: Հունիսի սկզբին Բիլ դե Բլազիոն հայտարարել էր, որ Black Lives Matter գրառումը կհայտնվի Նյու Յորքի բոլոր շրջաններում:

Հունիսի սկզբին Black Lives Matter գրառումը հայտնվել էր Վաշինգտոնի 16-րդ փողոցի երթեւեկելի մասում՝ Սպիտակ տան հարեւանությամբ:

ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներում զանգվածային բողոքի ցույցեր եւ անկարգություններ էին սկսվել Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Մայիսի 25-ին նրան բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները կիրառել էին կոշտ խեղդող հնարք: Բերման ենթարկելու մեջ մասնակցած բոլոր չորս ոստիկաններն աշխատանքից հեռացվել են եւ նրանց մեղադրանքներ են առաջադրվել: Անկարգությունների դեմ պայքարում տեղական իրավապահ մարմիններին միացել էր ԱՄՆ ազգային բանակը: Շուրջ 40 քաղաքներում՝ ներառյալ Վաշինգտոնն ու Նյու Յորքը, սահմանվել էր պարետային ժամ: