Վերջին երկու տարիների ընթացքում մի մեծ բլեֆ կար, թե իբր «Լուսավոր Հայաստանն» ընդդիմություն է, մինչդեռ, ինչպես ասում են, հաճախորդները չեն փոխվում, միայն տերերն են փոխվում։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

«Նախկին իշխանության հաճախորդից ներկա իշխանության հաճախորդը դարձած այս քաղաքական դհոլները պարզվում է բացարձակ ինքնասիրություն չունեն: Սրանց ծեծում ու ստորացնում են, բայց քիչ չի լկտիաբար կանգնում են պետության իրավական ողնաշարը կոտրող իշխանության կողքին, հիմա էլ զբաղված են իրական ընդդիմության հասցեին ցեխ շպրտելով ու կեղտոտ ստեր տարածելով:

Կասկած չկա, որ Էդմոն Մարուքյանն ու նրա խոսափողները այս իշխանության հետ միասին հայտնվելու են քաղաքական աղբանոցում։ Էժանագին ստեր տարածող դիլետանտները տեղ չեն ունենալու ապագայի Հայաստանում»,– գրել է նա։