Մահափորձի ժամանակ Մեխիկոյի ոստիկանության ղեկավարը վիրավորել է, նրա թիկնապահներին գնդակահարել են, հաղորդում է Reuters-ը:

Մահափորձի մեջ մեղադրվում է Մեքսիկայի ամենաազդեցիկ նարկոկարտելներից մեկը՝ «Խալիսկո նոր սերնդի կարտելը» (Jalisco New Generation Cartel):

Ոստիկանության ղեկավար Օմար Գարսիա Խարֆուչը 3 հրազենային վնասվածք է ստացել:

Դեպքը տեղի է ունեցել երեկ Մեխիկոյի պրեստիժային շրջաններից մեկում, որտեղ տեղակայված են դեսպանատները, եւ շատ ապահովված բնակիչներ են ապրում: Հրաձգության ֆիքսել են տեսախցիկները:

3 ժամ անց հիվանդանոցում Գարսիան Թվիթթերում գրառում է արել, որում «վախկոտ հարձակման» մեջ մեղադրել է վերոնշյալ կարտելին:

Նշվում է, որ հրաձգության ժամանակ պատահմամբ մահացել է նրա 26-ամյա կինը:

Ավելի ուշ երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը եւ Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել են, որ հարձակումը վկայում է այն մասին, որ իշխանությունները ճնշում են գործադրում հանցավոր խմբավորումների վրա մայրաքաղաքում, որտեղ բռնության հազվադեպ դեպքեր են տեղի ունենում: