Հայաստանի ԱԻՆ-ում, հւնիսի 29-ին, ժամը 23։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 65/3 հասցեի մոտակայքում բախվել են «Samand» (վարորդ՝ Արթուր Մ․) եւ «BMW» (վարորդ՝ Արման Դ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից․ «Samand» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Արամ Ա․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Արմինե Մ․-ն (ծնված 1989 թ․)՝ «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։





























