Գույքահարկի բարձրացման արդյունքում համայնքի եկամուտներն այս մասով 4 անգամ կավելանան: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Ըստ նրա՝ եթե այսօր գույքահարկից եկամուտը 10 միլիարդ դրամ է կազմում, ապա փոփոխություններից հետո այդ ցուցանիշը կմոտենա 40 միլիարդ դրամի: «Հարկավոր է վերանայել մոտեցումները եւ փոփոխությունները դիտարկել ոչ թե որպես բեռի բարձրացում, այլ որպես իրավունք՝ պահանջելու կատարել այն պարտավորությունները, որոնք պետությունը ստանձնել է քաղաքացիների առջեւ, այսինքն՝ ձեւավորվում է օրինական իրավունք՝ պահանջելու բարձր մակարդակի սոցիալական ծառայություններ տրամադրել: Գույքահարկի փոփոխությունները հարկային բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են, որի բաղկացուցիչը նաեւ եկամտահարկի միասնական դրույքաչափի ներդրումն է 23 տոկոսի չափոց՝ այն մինչեւ 20 տոկոս իջեցնելու հեռանկարով»,- ասաց Ձանջուղազյանը։