Փաշինյանի փոխարեն ես ամբողջ իրավաբանական թիմին կուղարկեի մանկական կենսաթոշակի՝ ցմահ զրկելով նրանց «իրավունք» բառը բարձր արտաբերելու իրավունքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սահմանադրական դատարանը գրավելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած եւ ղեկավարած օպերացիան քրեական իրավունքի դասագրքերում ներկայացվելու է որպես ՀՀ քր. օր-ի 300 հոդվածով կատարված ամենաանգրագետ ու ծիծաղելի հանցագործության օրինակ:

Լավ, ո՞նց կարելի է 5 անգամ նույն հանցանքն այնքան անգրագետ կատարել, որ հինգ անգամ էլ չստացվի . . .

Փաշինյանի փոխարեն ես ամբողջ իրավաբանական թիմին կուղարկեի մանկական կենսաթոշակի՝ ցմահ զրկելով նրանց «իրավունք» բառը բարձր արտաբերելու իրավունքից»: