Տնտեսական հարցերի եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին հայտնել է արժությաին միության համար ռեցեսիայի սպառնալիքի մասին, որն առաջացել է պանդեմիայի պատճառով, հաղորդում է Die Welt-ը:

«Ռեցեսիան ավելի է խորանում, եւ ԵՄ երկրների տնտեսական զարգացման մեջ տարբերություններն ավելի էական են դառնում»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ մտահոգիչ է ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի դինամիկան: «ԱՄՆ-ը մեր գլխավոր առեւտրային գործընկերն է, եւ նման զարգացումը մտահոգիչ է»,-նշել է նա:

Ջենտիլոնին հույս է հայտնել, որ խնդիրը կլուծվի: «Ժամանակը չի սպասում: Եվրոպային ծրագիր է պետք եւ շատ արագ»,-հավելել է նա:

Ըստ կանխատեսումների՝ եվրագոտու պետությունների ՀՆԱ անկումը կհասնի 8,7%-ի: