Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստում որոշեց պարտադիր զինվորական ծառայությունից ազատել բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմի 4 անդամներին, որոնք հայեր չեն: Խոսքը հետեւյալ անձանց մասին է՝

Լուկաս Ջեյմս Ֆիշեր, Ալին Ֆուլլեր Հեսս, Էնդրյու Մրֆի Չրաբասց եւ Կրիս Քայլ Յանկու:

Նշենք, որ ՀՀ նախագահի  2017 թվականի հուլիսի 22-ի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Լուկաս Ջեյմս Ֆիշերին,  Ալին Ֆուլլեր Հեսսին,  Էնդրյու Մրֆի Չրաբասցին եւ  Կրիս Քայլ Յանկուին:

2018-ի հունիսի 27-ի որոշմամբ նրանց տարկետում է տրվել մինչեւ 2020 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2020 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրանց շարքային կազմի պարտադիր զինծառայությունից։

Այս 4 անձինք բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում են եւ մասնակցում են Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։