ԱՄՆ-ում հայտարարել են, որ Լիբիային զենք մատակարարելու դադարեցման հարցով ԵՄ առաքելությունն անլուրջ է, հաղորդում է AFP-ն։

Եվրամիությունը կազմակերպել է «Irini» առաքելությունը պատերազմող Լիբիային զենք ուղարկելու հարցում ՄԱԿ-ի էմբարգոն պահպանելու համար, ինչը հանգեցրել է անցած ամիս Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ ծովային գոտում միջադեպի։

Մերձավոր Արեւելքի հարցում գլխավոր ամերիկացի դիվանագետ Դեւիդ Շենքերը համաձայնվել է, որ «միակ արգելքները տարածվում են թուրքական ռազմատեխնիկայի վրա»։ «Նրանք կարող էին, ծայրահեղ դեպքում, եթե լինեին ավելի լուրջ, պատասխանատվության կոչ անել բոլոր կողմերին հակամարտության մեջ, եթե նրանք խախտում են զենքի մատակարարման էմբարգոն»,-հայտարարել է Շենքերը։ «Ես կարծում եմ, որ դա ցավալի է։ Նրանք կարող են անել շատ ավելին»,-ասել է նա։