Խայտառակ տգեղ իրավիճակի ես հանդիպեցի: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, ասաց  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներից Վիգեն Ավետիսը՝ անդրադառնալով  կրթահամալիրի տնօրենի և ևս 2 այլ այլ ուսուցիչների բերման ենթարկելուն ոստիկանների կողմից:

«Այո, լուծվելու է այս խնդիրը, բայց լուծման  այն ձևերը, որոնք կիրառվում են, անընդունելի են մեր  հանրապետության համար»,- ասաց կրթահամալիրի ուսուցիչը:

Նա նշեց նաև, որ ոստիկանները  կարող էին հանգիտ հրավիրել բաժին, բայց նրանք կանչեցին կարմիր բերետավորներին. «Ամենավերջին հանցագործների նման, կրթահամալիրի տնօրենին և  ուսուցիչներից մի քանիսին բերման ենթարկեցին երեխաների ներկայությամբ:  Բերման ենթարկելու տարբեր ձևեր կան, բայց  պետք չէր վարվել, ինչպես տեռորիստների հետ: Մենք մշակույթ ենք ներկայացնում և հանկարծ հակամշակութային եղանակներ են գործադրում ոստիկանները իրենց արհամարական վերաբերմունքոով: Ոչ մի բան չի փոխվել այդ  համակարգում, եթե այդ համակարգում բան չի փոխվել, նշանակում է հեղափոխություն չի եղել»,- ասաց կրթահամալիրի ուսուցիչը:

Նա նշեց նաև, որ հնարավոր  է այդ ոստիկաններին ուղղորդել  է մանկապարտեզի տնօրենը, քանի որ   նա երրորդ անգամն է ոստիկաններ հրավիրում:

«Կարծես հատուկ խումբ ունի ոստիկանների, որ անընդհատ բերում է այստեղ՝ պաշտպանելու այդ մանկապարտեզը կրթահամալիրից, տպավորություն է, որ  մեր դպրոցի աշակերտների և մանկապարտեզի երեխաների միջև սահման են գծում, ասես հայեր և Ադրբեջանցիներ լինեն»:

Կրթահամալիրի ուսուցիչը խնդրի լուծումը տեսնում է մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատելը, քանի որ, ըստ ուսուցչի՝ վերջինս թշնամանաք է սերմանում  երեխաների և աշակերտների միջև: «Մեր պետության մեջ կատարվեց մի հանցագործություն և հանցագործներ պետք է պատժվեն, ոչ թե նրանց փոխարեն ուսուցիչները: Սա կրթահամալիր է, այստեղ ոստիկանների միջողով հարց չեն լուծում: Ոչ ոք չի կարող ինձ, Աշոտ Բլեյանին, կամ որևէ այլ  արդար քաղաքացու պատժել»,- հավելեց Վիգեն Ավետիսը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 21-ին,  ՀՀ Ոստիկանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և ևս երկու ուսուցչի բերման են ենթարկել կրթահամալիրի և հարակից տարածքից։ Ոստիկանների պարզաբանմամբ նրանք կարգ են խախտել, քանի որ կանգնած են եղել Հյուսիսային դպրոցի մասնաճյուղի և մանկապարտեզի տարածքում: Ոստիկաններն ասել են, որ իրենք  ակցիա են իրականացնում, այդ իսկ պատճառով որոշել են  բերման ենթարկել: