Ամերիաբանկը շարունակում է ակտիվ վարկավորումը բիզնես ոլորտում՝ հարյուրավոր ընկերությունների հնարավորություն ընձեռելով ստեղծված իրավիճակում  ապահովել իրենց անխափան գործունեությունը։

ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակում Ամերիաբանկը սատարել է բազմաթիվ ընկերությունների՝ օգնելով  դիմակայել ճգնաժամին և շարունակել իրենց բնականոն աշխատանքը։ Ըստ նշված ծրագրերի ներքո բավարարված վարկերի ծավալի՝ Ամերիաբանկի մասնաբաժինը ՀՀ բանկային համակարգում ամենամեծն է` 37%:

Տեղեկացնում ենք նաև, որ բացի ՀՀ կառավարության կողմից Ամերիաբանկի միջոցով բիզնեսին տրամադրված վարկային միջոցներից, բանկը իրականացրել է ակտիվ վարկավորում նաև սեփական ռեսուրսների հաշվին։

Այս տարվա երկրորդ եռամսյակում՝ ապրիլ-հունիս ամիսներին,  բանկը տնտեսության ամենատարբեր ճյուղերի տրամադրել է   18.5 մլրդ ՀՀ դրամ արտոնյալ պայմաններով վարկեր՝ սեփական ռեսուրսների հաշվին։ 

Հիշեցնենք նաև, որ բիզնեսի աջակցության ծրագրերը շարունակվում են։ Վարկի հայտ ներկայացնելու համար կարող եք անցնել կից հղումով և լրացնել հայտադիմումը։