Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում հայատրարաված համայնքային ծրագրերի փոքր դրամաշնորհային մրցույթով ընտրված առաջին պայմանագիրը ստորագրվեց  Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի հետ:

Սարապատ համայնքում բնակիչների մասնակցությամբ մշակված և համայնքի ավագանու հավանությանն արժանացած ծրագիրը նախատեսում է կառուցել Ձմեռ պապի նստավայր՝ Շիրակի մարզի երկատարև ձմեռային ամիսների ընթացքում համայնքին զբոսաշրջային գրավչություն հաղորդելու նպատակով:

Նմանօրինակ փոքր ծրագրեր իրականացվելու են Հայաստանի 50 խոշորացված համայնքներում՝ նպատակ ունենալով «քաղաքացու բյուջե» մասնակցային պլանավորման գործիքի կիրառման միջոցով համայնքների բնակիչներին ներգրավել իրենց համայնքների զարգացմանն ուղղված միջոցառումների պլանավորման գործընթացում: