Ոսկու համաշխարհային գները թարմացրել են 2011 թվականի պատմական ռեկորդը՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1 911 դոլար գնին: Այս մասին վկայում են Comex բորսայի սակարկությունների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բորսայում սակարկությունների ժամանակ ոսկու գինը աճել է 0,8 տոկոսով՝ հասնելով նախորդ սեսիայի փակման մակարդակին:
Ոսկու գինը վերջին անգամ 1 910 մակարդակից բարձր է եղել 2011 թվականի սեպտեմբերին:
«Գազետայի» հարցմանը մասնակցած վերլուծաբանները վստահ են, որ ոսկու «ռալին» դեռեւս չի ավարտվել, եւ տեսանելի հեռանկարում գները կշարունակեն վեր բարձրանալ:




























