Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորը մտադիր է մի քանի օրից վաճառել նախագահական ինքնաթիռը, ինչը մտնում է նախորդ վարչակազմի կոռուպցիաներն արմատախիլ անելու նրա քարոզարշավի մեջ, հաղորդում է Reuters-ը:

Նա հայտարարել է, որ Boeing 787 Dreamliner-ը, որը նա փորձում էր վաճառել ավելի քան մեկուկես տարի, գտել է իր պոտենցիալ տիրոջը:

Նրա խոսքով՝ հարցը կլուծվի մի քանի օրից: