Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, պետնախարար Զաֆեր Չաղլայանը Մերսին նահանգի Էրդեմլիի շրջանում հանրահավաքի մասնակիցներից մեկի հարձակմանն է ենթարկվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ պետնախարար Զաֆեր Չաղլայանը նախընտրական արշավի շրջանակներում այցել է Մերսին նահանգի Էրդեմլիիի շրջան։  Հանրահավաքի ժամանակ մասնակիցներից 45-ամյա Շուայիփը հարձակվել է նախարարի վրա եւ փորձել բռունցքով հարվածել։ Նախարարին հաջողվել է խույս տալ հարվածից:

Դեպքի վայրից հեռացված Շուայիփն ավելի ուշ դեմ առ դեմ հանդիպել է պետնախարարի հետ, որից հետո հարցաքննության համար տեղափոխվել ոստիկանության բաժանմունք:

Հայտնի է դարձել, որ նախարարի վրա հարձակված անձը հոգեկան հիվանդությամբ է տառապում։